Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ

Weisseco

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 21.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Վայսկո>> ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարքեթինգի մասնագետի։

Պարտականություններ

  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և պլանավորում
  • Գնային ռազմավարությունների գնահատում և օպտիմալացում
  • Շուկայի միտումների և մրցակիցների մշտադիտարկում
  • Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում
  • Ընկերության բրենդի դիրքավորմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Ընկերության սոցիալական մեդիայի կոնտենտի և առաջխաղացման պլանի ստեղծում և էջերի վարում
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության,մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն
  • Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
  • Ստեղծագործականություն և պրոակտիվություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա/ Երկուշաբթիից-ուրբաթ/

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

Դիմելու համար ձեր ինքնակենսագրականը(CV)-ն կարող եք ուղարկել նշված էլ. հասցեին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում