Մարկետոլոգ (վաճառքի վերլուծաբան)
Գլոբալ Ռիթեյլ ՍՊԸ
Նկարագրություն
Բարև սուպերմարկետների ցանցին անհրաժեշտ է մարկետոլոգ (վաճառքի վերլուծաբան)
Պարտականություններ
• վաճառակետերի մերչենդայզինգ և մշտական վերահսկողության իրականացում
• շրջայցեր վաճառակետերում՝ հետևելու ապրանքների ճիշտ ներկայացմանը և դասավորությանը
• վաճառքի օրինաչափությունների, ինչպես նաև սպասվող միտումների վերաբերյալ կանխատեսումների վերլուծում
• անհրաժեշտ միջոցառումների սահմանում և իրականացում, որոնք կնպաստեն վաճառքների ավելացմանը և հաճախորդների ներգրավմանը
• հաշվետվությունների կազմում և ղեկավարին ներկայացում
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում
• Աշխատանքային փորձի առկայություն մարքեթինգի կամ վաճառքի բաժնում
• Վերլուծական մտածողության առկայություն և արագ կողմնորոշվելու կարողություն
• Տվյալների վերլուծության և կանխատեսումներ անելու հմտություններ