Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքսային ձևակերպումների կրտսեր մասնագետ

Decora

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 01.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Մաքսային ձևակերպումների կրտսեր մասնագետի և ընձեռում է սկսնակներին ձեռք բերել պահանջված մասնագիտություն:

Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա։

Աշխատանքային ժամեր՝ 9։30-18։30։

Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արարատյան 88/8 (Չարբախ):

Աշխատանքի նկարագրություն

  • Մաքսազերծման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և համակարգում,
  • Մաքսային հայտարարագրերի լրացում,
  • Մաքսային ձևակերպումների իրականացում ՀՀ օրենսդրության համապատասխան,
  • Պետական մարմինների հետ համագործակցություն,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • ՀՀ մաքսային օրենսդրության իմացություն,
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է,
  • Ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու ցանկություն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում