Լոգիստ-մենեջեր
ՍԱՆ ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
20.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Հաստիքի նկարագրություն – նոր ուղղությունների զարգացման հետ մենք փնտրում ենք մեր թիմում ուժեղ լոգիստ-մենեջերների, որոնք կարող են էֆեկտիվ աշխատել ինչպես հաճախորդների, այնպես էլ փոխադրողների հետ։
ՊԱՐՏԱԿԱՆԱԹՅՈՒՆՆԵՐ
- գտնել նոր հաճախորդներ
- կազմել պոտենցիալ հաճախորդների բազա
- տրամադրել շուկայում մրցակցային գրավիչ պայմաններ
- կազմել յուրաքանչյուր գործարքի համար պայմանագիր և հայտ
ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- լոգիստիկայի վերլուծություն և պլանավորում
- լոգիստիկայի ընթացքի վերահսկողություն
- աշխատանք սեփական և ներգրավված փոխադրամիջոցների հետ
- հաճախորդների հետ առաջացած կոնֆիկտային իրավիճակները շտկում
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- տվյալ ոլորտում աշխատանքային փորձ, առնվազն 1 տարի
- օպերատիվություն
- հաղորդակցման հմտություններ
- փաստաթղթաշրջանառության վարում
- MC office
ՆՇՈՒՄՆԵՐ
- Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Ձեզ ճիշտ կազմակերպել աշխատանքը, սկսած բեռի բարձումից մինչև դատարկում:
- Գործարքների պայմանների ճիշտ և հստակ քննարկումը 2-րդ կողմի հետ, կօգնեն ստեղծել դրական համբավ շուկայում և ներգրավել նոր գործընկերներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- մենթորական համակարգ
- օդորակիչներ, առանձնացված խոհանոց և գրասենյակային նոր ու ժամանակակից գույք,
- աշխատանքային գրաֆիկ-երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00, շաբաթ հեռավար, հեռախոսով
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Քննարկվում է հարցազրույցի ժամանակ
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- անվճար փոխադրամիջոց 3-րդ մասից մինչև գրասենյակ և հակառակ ուղղություններով
- առողջապահական ապահովագրություն կամ արձակուրդայինին կից պարգևատրում
- նվերներ տոների կապակցությամբ