Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքի նախագծող-դիզայներ

Fabrica furniture

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 20.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Fabrica furniture կահույքի արտադրամասին անհրաժեշտ է կահույքի նախագծող-դիզայներ:
Դիմել կարող են ինչպես փորձառու մասնագետները, այնպես էլ սկսնակները, ովքեր ունեն կրթություն ճարտարապետության, ճարտարագիտության կամ գծագրման ոլորտներում, բարձր վերլուծական կարողություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Պարտականություններ

  • Կահույքի դիզայնի ընտրություն,
  • Կահույքի նախագծում,
  • Պատվիրատուի հետ նյութերի ընտրություն,
  • Հաշվարկների իրականացում,
  • Նախագծի նյութական աղյուսակների նախապատրաստում,
  • Պատվիրատուի հետ բոլոր աշխատանքային փաստաթղթերի համակարգում:

Պահանջներ

  • Կրթություն ճարտարագիտության ոլորտում,
  • Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում կդիտվի որպես առավելություն,
  • Pro100 ծրագրի իմացություն, SketchUp, Базис-Мебельщик և այլ տվյալ ոլորտում օգտագործվող ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Word, MS Excel ծրագրերի իմացություն:

Հավելյալ նշումներ

Պահանջներին համապատասխանող և հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․հասցեին կամ դիմել նամակի միջոցով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում