Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 12.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերության գործունեության իրավական սպասարկում, շահերի ներկայացում դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում:

Պարտականություններ

  • Պայմանագրերի նախապատրաստում, ստուգում,նախապահանջների, հայցադիմումների, դիմումների նախապատրաստում;
  • Պետական մարմիններին հարցումների, դիմումների ներկայացում,
  • Իրավական խորհրդատվությունների, եզրակացությունների տրամադրում ղեկավարությանը և այլ բաժիններին,
  • Պայմանագրերի վարում,
  • Դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն
  • Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրություն և եզրակացությունների տրամադրում:

Պահանջներ

- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Քաղաքացիական, վարչական,

պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն
- MS Office իմացություն

- Փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

-1-3 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է:

-Աշխատանքային փորձը դատական ոլորտում, խոշոր/միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական ընկերություններում կդիտվի որպես առավելություն:

- Արտասահմանյան բուհերում կրթությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում