Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 21.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում իգական սեռի իրավաբանի, ով կիրականացնի Ընկերության իրավունքների և շահերի պաշտպանությունը, Ընկերության գործունեության բոլոր ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքը ենթադրում է Ընկերության գործունեության իրավական ուղղորդում, տարաբնույթ պայմանագրերի և իրավական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերի կազմում և դիտարկում, դրանց կատարման ապահովում՝ դատական և արտադատական առկա գործիքակազմով:

Պարտականություններ

  • Բանակցությունների վարում,
  • Իրավական վերլուծությունների իրականացում,
  • Պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում և դիտարկում,
  • Դատական և արտադատական ներկայացուցչություն, վեճերի դատական և արտադատական լուծում:

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքյաին փորձ։
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գերազանց իմացություն, ՀՀ օրենսդրական և այլ իրավական ակտեր կիրառման հմտություն,
  • Համակարգչային բավարար հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն, գրագիտություն,
  • Սթրեսակայություն,
  • Իրավական խնդիրների վերհանման և լուծման հմտություն,
  • Բանակցային հմտություն,
  • Կարգապահություն և ճշտապահություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում