Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 16.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ԷկոՎիլ ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում իրավաբանի:

Հիմնական պարտականությունները՝

  • Մշակել և պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավական փաստաթղթեր,
  • Ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում,
  • Հետազոտել և հետևել ՀՀ-ում ոլորտի օրենսդրական կարգավորումներին, տեղյակ պահել կազմակերպության ղեկավարներին կազմակերպության գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների մասին,
  • Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում, միջազգային և այլ կառույցներում,
  • Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիք և եզրակացություն դրանց վերաբերյալ,
  • Ապահովել իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:

Ունակություններ և հմտություններ՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • ՀՀ օրենսդրության` քաղաքացիական,քրեական,վարչական իրավունքի, գնումների վերաբերյալ օրենսդրության, շինարարական նորմերի իմացություն,
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ընդհանուր իմացություն շինարարական նորմերի մասին,
  • ՀՀ օրենսդրության՝ քաղաքացիական և վարչական իրավունքի գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook),
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում