Ինժեներ-մեխանիկ
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու ինժեներ-մեխանիկի:
Պարտականություններ
- Ապահովել ձեռնարկության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, արտադրության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացումը,արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, արտադրության ժամանակին ու որակյալ նախապատրաստումը, սարքավորումների տեխնիկական շահագործումը, վերանորոգումը և արդիականացումը,
- Մշակել տարեկան և ընթացիկ արտադրության սպասարկման և տեխնիկական վերազինման պլան,
- Ղեկավարել Ընկերության վերակառուցման և արդիականացման միջոցառումների մշակումը, աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը,
- Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման, բնապահպանության, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը:
- Ապահովել ինժիներա - տեխնիկական աշխատակիցների ուսուցումը և աշխատանքների կազմակերպումը,
- Կազմակերպել նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման պլանների մշակումն ու իրականացումը,
- Կազմակերպել և վերահսկել ձեռնարկության անվտանգությանն ուղղված աշխատանքները,
- Ղեկավարել ինժեներական բաժնի աշխատակիցների աշխատանքը,
- Իր իրավասության սահմաններում ստորագրել և նշագրել փաստաթղթեր, տալ ցուցումներ և վերահսկել դրանց կատարումը,
- Ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ իր գործառույթների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ,
- Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ իրականացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Բարձր մասնագիտական որակավորում,
- Համակարգչային գիտելիքներ,
-Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Աշխատանքի պաշտպանության նորմերի ու կանոնների, վարչատնտեսական սպասարկման սկզբունքների և նորմերի իմացություն։
Հավելյալ նշումներ
6-օրյա աշխատանքային գրաֆիկ /կիրակի հանգիստ/:
Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ․Ջրարբի։