Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ` 03.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՋԻ Պեպսի-Կոլա բոթլեր ընկերությանն անհրաժեշտ է հյուսն, պատրաստի արտադրանքի պահեստի թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Դասակարգել տակդիրները(պալետները) կախված չափսերից, վիճակից և օգտագործման նպատակից:
  • Տեղափոխել վնասված տակդիրները պատրաստի արտադրանքի և հումքի պահեստներից վերանորոգման տեղամաս:
  • Տեղափոխել վերանոգված և լավ վիճակում գտնվող տակիդրները արտադրություն:
  • Վնասված ոչ ստանդարտ տակդիրները վերափոխել 1x1.2մ չափի տակդիրների:
  • Հետևել տակդիրների պատշաճ դասավորվածությանը համապատասխան հարակից տարածքում:
  • Կրել համապատասխան արտահագուստ և հետևել անվտանգության կանոններին:
  • Կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները տրված ժամկետներում:
  • Լինել բարեկիրթ, հարգալից և պատրաստակամ պատվիրատուների, սպառողների, մատակարարների և Ընկերության բոլոր աշխատակիցների հանդեպ:
  • Պահպանել Ընկերության Աշխատանքային Կանոնակարգի կանոնները, սահմանված ստանդարտները և ընթացակարգերը, էթիկայի նորմերը և գործարար վարքագծի կանոնակարգը:

Պահանջներ

  • Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն
  • Ազնվություն և պարտաճանաչություն
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
  • Արագաշարժ և ֆիզիկապես առողջ

Հավելյալ նշումներ

Կարող եք դիմել՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին, ինչպես նաև նամակի միջոցով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում