Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հոսքագծի օպերատոր

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 03.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Կաթնամթերքի արտադրությունում իրականացնել հոսքագծի օպերատորի աշխատանքը:

Պարտականություններ

- Իմանալ արտադրությունում գործող հաստոցների, հոսքագծերի, տեխնիկայի շահագործման կանոնները:

-Անընդմեջ հետևել հոսքագծերի աշխատանքին, կանխել նկատվող թերությունները և ապահովել անխափան աշխատանքը:

-Տիրապետել հոսքագծերի աշխատանքն ապահովող ծրագրերին և տեխնիկայի միջոցներին:

-Կարգավորել արտադրության համար համապատասխան ռեժիմները:

-Կազմակերպել և կատարել արտադրված ապրանքների տեղափոխման և պահեստավորման աշխատանքները:

-Կազմակերպել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ արտադրության սկիզբը և ավարտը:

-Անհրաժեշտության դեպքում կատարել հումքի ընդունման, մշակման և վերջնական արտադրանքի պահեստավորման գործընթացները:

-Վերահսկել ստացվող արտադրանքի վերջնական տեսքը, քանակը և որակը:

-Ապահովել հոսքագծերի անխափան աշխատանքը, անսարքությունների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել ինժեներ-մեխանիկին:

-Ապահովել թողարկվող արտադրանքի արտադրման նորմերի համապաասխան որակ և հնարավորինս կանխել խոտան արտադրանքի թողարկումը:

- Արտադրամասում պահպանել գտնվող հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի կարգավորված, ճիշտ և իրարից առանձին դասավորվածությունը:

-Պարբերաբար առաջարկներ ներկայացնել արտադրության ղեկավարին արտադրամասի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

-Կարողանալ աշխատել անձնակազմի հետ:

-Հետևել բանվորների կողմից կատարվող աշխատանքների ճիշտ և պատշաճ կատարմանը:

Պահանջներ

- Բարձրագույն կրթություն, մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերենի իմացություն /այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/,
- MS Office իմացություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է արտադրության ոլորտում/, կդիտարկվեն նաև նորավարտ ուսանողների տվյալները:
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատու, կարգապահ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում