Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռախոսային վաճառքի մասնագետ

Job.am

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատասեր և եռանդուն անձանց՝ հեռախոսային վաճառքներ իրականացնելու համար։

Պարտականություններ

  • Հեռախոսազանգերի միջոցով ծառայությունների ներկայացում և վաճառքների իրականացում
  • Մատուցված ծառայությունների որակի ստուգման հետ կապված հեռախոսազանգերի իրականացում
  • Ավարտված պայմանագրերի վերակնքում հեռախոսազանգի միջոցով
  • Առցանց ստացված հայտերի մշակում
  • Պոտենցիալ հաճախորդների բազայի հավաքագրում
  • Կատարված զանգերի հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին
  • Կոմերցիոն առաջարկների կազմում և ուղարկում
  • Անհրաժեշտության դեպքում այլ հեռախոսազանգերի իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում, մասնավորապես կապի և ապահովագրական ընկերություններում՝ կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)
  • Գրագետ խոսք, արագ կողմնորոշում
  • Հայերենի՝ գերազանց, այլ լեզուների իմացությունը ցանկալի է
  • MS Office փաթեթի իմացություն
  • CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Թիմում և անհատապես աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

  • Շաբաթական 5 աշխատանքային օր, ժամը 10:00-18:30
  • Աշխատավարձը՝ ֆիքսված + բոնուսներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում