Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

Էլքոմ ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 21.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էլքոմ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է փորձառու հաշվետար ընկերության հաշվապահական թիմը համալրելու նպատակով։

Պարտականություններ

  • E.Invoicing էլեկտրոնային ծրագրով հարկային հաշիվների դուրս գրում և դրանց չեղարկում,
  • Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների
  • ապրանքների շարժի ապահովում,
  • գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերի և տեղափոխման փաստաթղթերի ձևակերպում ծրագրայի բազայում
  • կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացների կազմակերպում
  • ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների կազմակերպում
  • Հարկային հաշիվների հավաքագրում, հաշվառում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում,
  • Ապրանքների տեղափոխության փաստաթղթերի պատրաստում և հաշվառում,
  • Բոլոր գործընթացների համապատասխան էլեկտրոնային ֆայլերի վարում,
  • Հարկային hաշիվների արխիվացում, արխիվի վարում և համապատասխան տեղեկատվության տրամադրում՝ ըստ պահանջի,
  • Դատական գործընթացների համար անհրաժեշտ հարկային հաշիվների տրամադրում՝ նշված ժամկետներում:
  • Համագործակցում հաշվապահության թիմի հետ և իրենց կողմից տրվող հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտներում
  • Նվազագույնը 1-3 տարվա հաշվետարի փորձ
  • Excel -ի գերազանց իմացություն
  • ՀԾ ծրագրի իմացությունը պարտադիր է
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն
  • Տրամաբանություն
  • Պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքի գրաֆիկը` 5-օրյա / 6-օրյա

Աշխատանքային ժամերը` 10:00-18:30

Սեռը ՝ իգական

Հետաքրքրված անձանց խնդրում ենք CV նկարով ուղարկել էլ․ հասցեին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցին կհրավիրվեն պահանջներին համապատասխանող թեկնածուները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում