Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Նարսան ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 28.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Նարսան» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների։ Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, զբաղվում է տարբեր շինարարական ապրանքերի արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով։ Ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։

Պարտականություններ

  • Հաշվապահի ընդհանուր պարտականությունների իրականացում,
  • Ներմուծված ապրանքների փաստաթղթերի մուտքագրում և հաշվապահական ձևակերպում ՀԾ,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ, վճարման հանձնարարագրերի կազմում,
  • ԵԱՏՄ ներմուծման հաշվետվությունների կազմում, վիճակագրական հաշվետվությունների կազմում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Դրամարկղային գործառնությունների փաստաթղթթերի կազմում, ձևակերպում և գրքի վարում,
  • Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ստացված հաշիվների մուտքագրում,
  • Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական տնտեսագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձը հաշվապահական ոլորտում պարտադիր է,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու, թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
  • Հայկական հաշվապահական ծրագրերի և համակարգչային MS Office(Excel) ծրագրերի փաթեթի լավ տիրապետում,
  • 1C 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում