Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 19.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազամկերպությունը հրավիրում է աշխատանքի հաշվապահի հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների խմբում աշխատելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարման վայրը՝ ընկերության գլխավոր գրասենյակ, Երևան, Կենտրոն վարչական շրջանում:

Պարտականություններ

  • Սկզբնական հաշվառման փաստաթղթերի կազմում, դուրս գրում:
  • Ստացված փաստաթղթերում արտացոլված տվյալների ճշտության ստուգում և հաշվապահական բազայում մուտքագրում:
  • Ստորաբաժանումների՝ հաշվապահական աշխատանքներին առնչվող գործառույթների համակարգում, հետևողականություն ստորաբաժանումներից ստացված տվյալների ճիշտ, տեղին և արժանահավատ ներկայացմանը:
  • Աշխատավարձի հաշվարկ առավելագույնը մինչև 50 հոգանոց անձնակազմի համար:
  • Եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի ամսական հաշվարկների նախապատրաստում և գլխավոր հաշվապահին ներկայացում:
  • Հաշվետարի աշխատանքի նկատամամբ վերահսկողություն, կատարած աշխատանքի ճշտության ստուգում:
  • Հաշվապահական միջին օղակի աշխատանքներին առնչվող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական, առավել ցանակալի է հենց ֆինանսներ-հաշվապահություն

  • ՀԾ-Հաշվապահ 7-ի իմացություն
  • Հարկային էլեկտրոնային համակարգերի իմացություն
  • Հարկային օրեսնդրության, եթե ոչ գերազանց, ապա բավարար մակարդակի իմացություն
  • Աշխատանքային օրենսդրության բավարար իմացություն:
  • Կարևոր են նաև փափուկ հմտությունները.
  • պատասխանտվության զգացումը, հետևողականությունը, ճշտապահությունը աշխատանքում, գործընկերների հետ փոխադարձ հարգալից հարաբերությունների կառուցման կարողությունը:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ օրերը հերթափոխով, առավելագույնը ամիսը 1 անգամ:

Սեռը՝ իգական:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում