Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 05.04.2024
Քաղաք` Աշտարակ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԵՎՐՈԱՍՖԱԼՏ ՓԲԸ ստեղծվել է 2020թ-ին, որը զբաղվում է ներհամայնքային և միջպետական ճանապարհաշինությամբ, աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի։

Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն, ապահովում է մրցունակ աշխատավարձ։

Պարտականություններ

  • Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում,
  • Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
  • Իրականացնել հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում և արխիվացում,
  • Իրականացնել արտադրության ընթացքում կիրառվող հումքերի ու նյութերի մուտքագրումներն ու ելքագրումները,
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների կատարում։

Պահանջներ

  • կրթական աստիճան (առնվազն բակալավրի կոչում) հաշվապահության, ֆինանսների կամ տեխնիկական գիտությունների այլ բնագավառներում,
  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ 7 և E-invoicing ծրագրերի գերազանց իմացություն,
  • MS Office փաթեթի (Exel, Word) գերազանց իմացություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում՝ մասնավորապես արտադրության,
  • Հայերենի գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, աշխատասիրություն, պարտաճանաչություն, աշխատանքը հստակ կատարելու կարողություն, ճկունություն, ճշտապահություն, ազնվություն,
  • Ժամանակի կառավարման, վերլուծական մտածողության և ուշադիր լինելու հմտություններ։

Հավելյալ նշումներ:

Աշխ. Գրաֆիկ` Երկուշաբթի-ուրբաթ, ժամերը` 09:00-18:00
Հասցե` ք.Աշտարակ, Երևանյան փողոց 106/1:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում