
Հաշվապահ Արտադրությունում
AREX Co
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
15.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Նկարագրություն
«AREX Co» Ընկերությունը փնտրում է արտադրական ոլորտում աշխատանքային փորձով հաշվապահի։
Պարտականություններ
- Արտադրության և նյութական արժեքների հաշվառում,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
- Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների իրականացում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և տրամադրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- համապատասխան աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
- 1C ծրագրի իմացություն,
Հավելյալ նշումներ
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։
Ինչպե՞ս դիմել