Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 11.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական պարտականություններ.

  • Բանկին մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների սկզբնական հաշվառման փաստաթղթերի համապատասխանության ստուգում, դրանց հիման վրա հաշվառում, վճարումների, ծախսագրումների կազմակերպում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Պահեստի արագամաշ առարկաների ծրագրի (ՀԾ) վարում
  • E-invoicing ծրագրում hաշիվների դուրսգրում
  • Մասնակցություն ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան տեղեկատվության հավաքագրմանը և մշակմանը
  • Տարեկան գույքագրման աշխատանքներին ներգրավվածություն

Պահանջվող որակավորում.

  • 2+ տարվա աշխատանքային փորձը հաշվապահական հաշվառման բնագավառում պարտադիր է
  • Լիզինգային գործառնությունների հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն /լավ /
  • Բանկային և հարկային օրենսդրության իմացություն /լավ /
  • Հաշվապահական հաշվառման մասին օրենքի իմացություն
  • MS Office լավ իմացություն
  • ACCA և ՀՀԱԱ ուսանող լինելը կդիտվի որպես առավելություն
  • Բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Համակարգվածություն և հետևողականություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
  • Ճկուն լուծումներ փնտրող
  • Ինքնակրթվելու միտում և ոլորտային նոր տենդենցներին հետևողանություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև 2022թ. Սեպտեմբերի 11-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում