Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի ադմինիստրատոր

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 31.03.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մեր գրասենյակի համար փնտրում ենք անգլերենի և ռուսերենի իմացությամբ բարեհամբույր և կազմակերպված ադմինիստրատորի, ով պատրաստ է սովորել, զարգանալ և մեր թիմի մի մասը դառնալ։

Պարտականություններ

  • Պատասխանել տեղական և արտասահմանյան մուտքային զանգերին, տրամադրել խորհրդատվություն Երևանում և մարզերում ընկերության վաճառքի կետերի, հասցեների, հեռախոսահամարների և աշխատաժամերի վերաբերյալ։
  • Դիմավորել այցելուներին, ճշտել այցի նպատակը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան ստորաբաժանում։
  • Գրանցել այցելուների բողոքները/ առաջարկները և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ։
  • Կարգավորել կազմակերպության ներքին փաստաթղթային շրջանառությունը։
  • Իրականացնել այլ ադմինիստրատիվ պարտականություններ, ինչպիսիք են ՝ փաստաթղթերի գրանցում, պատճենում, սկանավորում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկ-ուրբ, 9։00-18։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում