Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրաֆիկ Դիզայներ/ՍՄՄ մասնագետ

ֆրեյա էնդ Սոն ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 17.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ֆրեյա Էնդ Սոն ՍՊԸ-ն փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի ով կտիրապետի նաև գրաֆիկ դիզայնի:Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:

Պարտականություններ

  • Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram)
  • Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,
  • Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
  • Նախագծերի դիզայնի մշակում` կորպորատիվ ոճին համապատասխան,
  • Մասնակցում նախագծերի քննարկմանն ու նոր գաղափարների առաջարկում,
  • Իրականացնի բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկից (Գրաֆիկական բաններների, թռուցիկների, բրոշուրների, պրեզենտացիաների պատրաստում)
  • Դիզայնի և տպագրության համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում, դասավորում, դասակարգում և թարմացում:
  • Անհրաժեշտության դեպքում նյութերի որոնում և ձեռքբերում համացանցից:
  • Հաշվետվություն ներկայացնի ղեկավարին կատարվարված աշխատանքների և ֆինանսական հոսքերի վերաբերյալ:

Պահանջներ

  • Դիզայների կամ հարակից մասնագիտությունների առնվազն բակալավրի որակավորում,
  • Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն:
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
  • Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,
  • Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
  • Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը,
  • Վերլուծության արդյունքում հաստատել լավագույն օրերը և ժամերը գովազդի համար,
  • Համագործակցել այլ բաժինների՝ ընկերության հեղինակությունը պահպանելու, հիմնական «խաղացողներին» բացահայտելու և գործողությունները որակյալ համակարգելու նպատակով։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն ու ժամերը․ երկ․-ուրբաթ՝ 10:00 – 18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում