Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների համակարգող

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 21.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲ ընկերությունը փնտրում է Իրավաբան/գնումների համակարգող մասնագետի ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին։

Պարտականություններ

  • Մրցույթների որոնում և մասնագետների խմբերին ծանուցում,
  • Մրցույթի հրավերի և նախահաշվային գների ուսումնասիրություն,
  • Մրցույթի հայտի պատրաստում, ներկայացում, հայտի գնահատման ընթացքին և ժամկետներին հետևում,
  • Մրցույթի պահանջներին համապատասխան՝ փաստաթղթերի և տեխնիակական բնութագրերի կազմում, գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանության ապահովում,
  • Մրցույթների շրջանակներում բանկային երաշխիք վերցնելու գործընթացի կազմակերպում,
  • Պայմանագրի կնքման նախապատրաստման գործընթացի կազմակերպում (ժամկետներին հետևում, պայմանագրի նախագիծը ստորագրման համար պատրաստում, ներկայացում, պայմանագրին կից համաձայանագրերի կազմում, կանխավճարի և պայմանագրի ապահովման գործընթացների կազմակերպման ապահովումը)։
  • Ղեկավարության հանձնարարությամբ՝ գրությունների, հրամանների նախագծերի, հանձնարարականների, լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի պատրաստում, փաստաթղթաշրջանառությանը հետևում։
  • Մատակարարման, առք ու վաճառքի, ծառայությունների մատուցման,փոխատվության, փոխառության, պահատվության պայմանագրերի նախագծերի կազմում, կնքում, կատարման ժամկետներին և ընթացքին հետևում (ներառյալ մասնավոր հատվածի հետ կնքվող պայմանագրերը)։
  • Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գնումների գործընթացի բողոքարկում։
  • Ըստ անհրաժեշտության՝ Ընկերության հիմնադիր փաստաթղթերի (պետ․ ռեգիստրի վկայական և հավելվածներ, կանոնադրություն) փոփոխությունների, վավերականության ժամկետներին հետևում։
  • Ընկերության շահերի պաշտպանություն գործընկերների հետ հարաբերություններում և ՀՀ դատական ատյաններում,
  • Պահպանել և ապահովել ընկերության վերաբերյալ ցանկացած տեղեկատվության գաղտնիություն,
  • Տեղական և արտասահմանյան գործընկերների հետ ամենօրյա հեռախոսազանգերի և նամակագրության իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն, գնումների ոլորտին առնչվող վերապատրաստումներ,
  • Պետական գնումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ գնումների օրենսդրության գերազանց իմացություն,
  • ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարարության, վարչական դատավարության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Outlook ,MS Office, Armeps, e-auction),
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն,
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Դասընթացներ։

Հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունները (CV) ուղարկել էլեկտրոնային հասցեին։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում