Գլխավոր ճարտարագետ (ինժեներ)
«Ավանգարդ գրուպ» ՍՊԸ
Ոլորտ`
Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
10.05.2024
Քաղաք`
Աբովյան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Կազմակերպությունը հրավիրվում է շինարարության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող հմուտ գլխավոր ճարտարագետի, ով կազմակերպելու, վերահսկելու և կոորդինացնելու է ճարտարագիտական և շինարարական աշխատանքները:
Պարտականություններ
- Շին.հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
- Շինարարական նորմերի և պահանջների ապահովում,
- Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն ու ժամանակացույցի պահպանում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի՝ մրցութային փաթեթների, տենդերների նախահաշիվների, կատարողական ակտերի, ժամանակացույցերի, նյութածախսերի, վարման մատյանների ստուգում և անհրաժեշտության դեպքում կազմում,
- Աշխատանքային գործընթացների պլանավորում և կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների կազմում,
- Շինարարական նորագույն տեխնոլոգիաների առաջընթացի և զարգացման տենդենցներին հետևողականություն, դրանց կիրառման ընթացակարգերի մշակում կազմակերպության շին.աշխատանքներում կիրառելու նպատակով,
- Շինարարական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովում,
- Տարեկան և ընթացիկ շինարարության սպասարկման և տեխնիկական վերազինման պլանի մշակում,
- Նախագծերի և ծավալաթերթերի կազմակերպում:
Պահանջներ
- բարձրագույն շինարարական կրթություն
- շինարարական նորմերի և պահանջների իմացություն
- նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
- նվազագույնը 3 տարվա շին.հրապարակի ղեկավարման փորձ
- AutoCAD-ի և МS Office–ի գերազանց իմացություն
- կազմակերպչական և ղեկավարման գերազանց հմտություններ
- թիմում համակարգաված աշխատելու կարողություն
- շինարարական նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ
- տեխնիկական խնդիրները օպերատիվ լուծելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը մրցակցային բարձր
Ընդմիջում՝ Ընկերության միջոցների հաշվին
Տեղափոխումը աշխատանքի վայր Երևան քաղաքից կազմակերպությունն ապահովում է գործատուի միջոցների հաշվին: