Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի գլխավոր մասնագետ

«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 05.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 227,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի գլխավոր մասնագետի։

Պարտականություններ

  • կազմակերպում է ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար գնումների անվանացանկի կազմման գործընթացը,
  • կազմակերպում է գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացը,
  • իրականացնում է ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշների գծով վիճակագրական և ընթացիկ հաշվետվությունների կազմման ու համապատասխան մարմիններին ներկայացման աշխատանքները,
  • մասնակցում է բաժնի կողմից ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ոլորտներում աշխատանքների զարգացման ծրագրերի մշակմանը,
  • մասնակցում է կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության և գնահատման աշխատանքներին:
  • կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն, առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ և գնումների համակարգողի որակավորում:
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ինչպես նաև, ֆինանսական ոլորտի օրենսդրություն և այլն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում