Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 07.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Հիմնադրման օրվանից սկսած՝ 2019 թվականից, «The Gurus»-ը 3 անգամ ավելացրել է աշխատակիցների թիվը և ներկայումս ունի Հայաստանում կլինիկական SAS ծրագրավորողների ամենամեծ և փորձառու թիմը։ Հաջողությամբ անցկացրել ենք SAS BASE ծրագրավորման 22 դասընթաց՝ Հայաստանում ավելի քան 1200 մասնակիցների հետ:

Մենք փնտրում ենք թեկնածուների, ովքեր ունեն լայն տեսլական և հետաքրքրված են իրենց և թիմի ամենօրյա զարգացմամբ և հրավիրում ենք համալրելու «Executive Assistant to CEO»-ի թափուր հաստիքը։

Պարտականություններ

  • Աջակցել տնօրենին ամենօրյա գործերի պլանավորման հարցում:
  • Վերահսկել տնօրենի օրացույցը՝ ներառյալ հանդիպումների և ճամփորդությունների պլանավորումը, բոլոր մուտքային և ելքային նամակագրությունները:
  • Հետևել արտաքին և ներքին /թղթային և էլեկտրոնային/ փաստաթղթերի շրջանառությանը և դրանց պահպանմանը:
  • Կազմակերպել և օժանդակել հանդիպումների, թրեյնինգների, միջոցառումների, թիմբիլդինգների, աշխատակիցների ծննդյան տոների, կոնֆերանսների աշխատանքներին՝ համագործակցելով HR և BD բաժինների հետ:
  • Համակարգել գործուղումները:
  • Համակարգել թվային բովանդակության ստեղծումը։
  • Վեբկայքում փոփոխություններ կատարելու ունակություն (ցանկալի է)։
  • Աջակցել HR և BD բաժինների գործունեությանը։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում։
  • Անգլերենի իմացություն։
  • Բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն։
  • Հաղորդակցման հմտություններ:
  • Թիմային միջավայրում աշխատելու մոտիվացիա և կարողություն։
  • Խնդիրներ լուծելու ունակություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում