Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ` 29.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` 12 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Նաչո Հյուրանոցին անհրաժեշտ է դռնապան։

Պարտականություններ

  • Բացել դուռը յուրաքանչյուր հյուրի, գործընկերոջ կամ ցանկացած ներս մտնող անձի համար, լինել բարեհամբույր և ժպտալ
  • Ընդունել և ուղեկցել հյուրերին սիրալիր և հարգալից կերպով
  • Օգնել ճամպրուկների և այլ անձնական իրերի տեղափոխման հարցում, ուղեկցել մինչև համապատասխան սենյակ
  • Պատասխանել հյուրերի հարցերին, տրամադրել հյուրանոցի և մոտակա տեղանքի վերաբերյալ տեղեկություն
  • Տիրապետել տեխնիկական բազային գիտելիքների, համագործակցել ինժեների հետ
  • Աշխատանքի ներկայանալ մաքուր, կոկիկ, արդուկված համազգեստով
  • Ընդունարանի և հանգստասրահի տարածքը պահել մաքուր և կազմակերպված
  • Գործատուի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Լավ ֆիզիկական տվյալներ, դիմացկունություն և ուժ (օրինակ, ծանր ճամպրուկների տեղափոխման համար)
  • Բանավոր հաղորդակցման լավ հմտություններ՝ հաճախորդների հետ հաղորդակցվելու համար
  • Գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն
  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` 12 ժամյա, հերթափոխային

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում