Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ծրագրային գլխավոր մասնագետ

GS MONITORING

Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 07.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 350,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԳՍ Մոնիտորինգ կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում արական սեռի մինչև 35 տարեկան փորձառու մասնագետի, որպես ծրագրային և տեխնիկական հարցեր համակարգող։ Մենք փնտրում ենք ծրագրային, տեխնիկական և GPS համակարգի սպասարկող՝ մեր ծրագրակազմը, և ցանցերը սպասարկելու, թարմացնելու և կառավարելու համար: Ձեր նպատակն է լինելու ապահովել մեր տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան և արդյունավետ աշխատանքը:

Պարտականություններ

  • Ծրագրային և ապարատային ապահովում և կարգավորում
  • Ցանցային սերվերների և GPS գործիքների կարգավորում, կառավարում, անսարքությունների շտկում
  • ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության և արդյունավետության ապահովում
  • GPS համակարգի կատարողական մոնիտորինգ և սպասարկում՝ըստ պահանջների

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն ՀՏ և ՏՏ ոլորտում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Կարգապահություն, պատասխանատվություն
  • ՕՀ-ի, MS Office և այլն ծրագրային փաթեթի լավ իմացություն ու անհրաժեշտության դեպքում վերականգնում
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Տարբեր օպերացիոն համակարգերի և հարթակների հետ , հնարամտություն և խնդիրներ լուծելու ունակություն, հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ցանկալի հմտություն՝ համակարգի անվտանգության իմացություն (օրինակ ՝ ներխուժման հայտնաբերման համակարգեր) և տվյալների կրկնօրինակում/ վերականգնում

Հավելյալ նշումներ

Երկ-Ուրբ.-10։00-19։00

Շբ.-11։00-15։00

Աշխատավարձի չափ՝սկսած 350.000 ՀՀ դր.

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում