Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժշկական ներկայացուցիչ (ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ)

Ս․Ա․Վ․ Գրուպ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 12.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Ս.Ա.Վ. գրուպ» ընկերությունը սիրով աշխատանքի է հրավիրում բժշկական ներկայացուցիչների/ վաճառքի մասնագետների ։

Պարտականություններ

  • Բժշկական սարքավորումների ներկայացում և վաճառք
  • Մրցութային գործընթացին մասնակցություն, պահանջվող սարքավորման իդենտիֆիկացիա, տեխնիկական բնութագրերի կազմում և առաջարկի նախապատրաստում
  • Ամենօրյա այցեր բժշկական կենտրոններ
  • Խորհրդատվություն և պատվերների հավաքագրում
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Առկա և պոտենցիալ գործընկերների հետ աշխատանք
  • Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն կհամարվի առավելություն, տվյալ կրթություն ունեցող աշխատակիցը կունենա հնարավորություն մասնակցելու միջազգային դասընթացների այլ երկրներում (100% փոխհատուցում կազմակերպության կողմից)
  • Բժշկական սարքավորումների աշխատանքին ներկայացվող պահանջների իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office իմացություն
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Մրցունակ աշխատավարձ
• Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա
• Բժշկական ապահովագրություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում