Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B մարքեթինգի մասնագետ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում B2B մարքեթինգի մասնագետի, ով կզբաղվի ընկերության B2B սեգմենտի զարգացմամբ, նոր գործընկերների ներգրավմամբ և վաճառքների ավելացմամբ։

Պարտականություններ

  • Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա հաճախորդների հետ,
  • Կազմակերպել նոր հաճախորդների ներգրավման գործընթացը,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Անցկացնել շնորհանդեսներ (presentation) և խորհրդատվություններ հաճախորդների համար,
  • Պատրաստել կոմերցիոն առաջարկներ, վարել բանակցություններ, կնքել համապատասխան պայմանագրեր,
  • Կազմել ամսական հաշվետվություններ,
  • Կատարել ղեկավարի կողմից տրվող աշխատանքային այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի և հաղորդակցման հմտություններ,
  • Բանակցություններ վարելու հմտություններ՝ գրագետ խոսք,
  • Նվազագույնը 1տարվա B2B վաճառքի աշխատանքային փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Ակտիվություն, սովորելու և զարգանալու ցանկություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: