Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աշխղեկ (Прораб)

AREX Co

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 10.12.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Շինաշխատանքների կազմակերպում և ղեկավարում (ներքին հարդարման աշխատանքներ)։

Պարտականություններ

  • Գրասենյակային տարածքների շինարարության կազմակերպում,
  • Մասնագետների աշխատանքի կորդինացում,
  • Շինարարական նյութերի օգտագործման պլանավորում, վերահսկողություն,
  • Աշխատանքների որակի հետևում և ապահովում,
  • Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Ղեկավարման փորձ,
  • Գծագրերի հետ աշխատանքային փորձ, AutoCAD-ի իմացություն,
  • Հաշվետվությունների ներկայացման կարողություն։

Հավելյալ նշումներ

Ընկերության մասին․

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AREX Co»ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում