Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության պլանավորող

Էկոպրոֆ ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 25.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով արտադրության պլանավորողի։

Պարտականություններ

  • Արտադրական գործընթացի պլանավորում, արտադրման գրաֆիկի դետալային մշակում և կազմում՝ ըստ պահանջարկի և արտադրական հնարավորությունների
  • Արտադրանքի նյութական, աշխատանքային և ֆինանսական ծախսերի հաշվարկում
  • Համագործակցություն վաճառքի, մատակարարման և արտադրության բաժինների հետ արտադրական պլանները հաճախորդների պահանջարկի և պահեստային պաշարների հետ համաձայնեցնելու համար
  • Արտադրական պլանների կատարման վերահսկողություն, ըստ անհրաժեշտության (ուշացումներից և այլ խնդիրներից խուսափելու համար) արտադրական գրաֆիկի փոփոխում
  • Արտադրության արդյունավետության մասին հաշվետվությունների կազմում, ներառյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են արտադրանքի ծավալը, ժամանակին մատակարարումը և ռեսուրսների օգտագործումը:
  • Պահեստային արտադրանքի կառավարում, հումքերի պաշարների ապահովում, ավելցուկի նվազեցում
  • Արտադրանքի մրցունակության ապահովում
  • Արտադրական արդյունավետություն բարելավում և ծախսերի նվազեցում
  • Արտադրության պլանավորման ծրագրակազմի ու գործիքների արդյունավետ օգտագործում՝ ճշգրիտ և ժամանակին գրաֆիկներ ստեղծելու համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ արտադրության ոլորտում
  • Խորքային գիտելիքներ արտադրական պրոցեսների, պահեստային արտադրանքի կառավարման և մատակարման սկզբունքների վերաբերյալ
  • MS Office փաթեթի վարժ իմացություն
  • 1C ծրագրի գերազանց իմացություն
  • Power BI ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Կազմակերպչական և կառավարման հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխ․ գրաֆիկ՝երկ-շբթ
Աշխ․ ժամերը՝09։00-18։00, շբթ՝ մինչև 16։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում