Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրական ստորաբաժանման հաշվետար

Էյ Էմ Գրուպ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 07.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին պահանջվում է հաշվետար արտադրամասում։

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:

Պարտականություններ

  • Իրականացնում է արտադրության ընթացքում կիրառվող հումքերի ու նյութերի ծրագրային մուտքագրումներն ու ելքագրումները
  • Կազմում և ներկայացնում է գնումների հայտերը
  • Ընդունում և ստուգում է ընկերության կողմից ստացված կատարողական ակտերը, ապահովում է դրանց ուղարկումը գրասենյակ
  • Պատասխանատու է ընկերության հաշվապահության հետ մշտական փոխգործակցության բարձր մակարդակի ապահովման համար
  • Կազմում է կատարված աշխատանքների մասին հաշվետվություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • 1C և Excel ծրագների վարժ տիրապետում։

Հավելյալ նշումներ

Աշխաանքային օրեր և ժամերը՝ երկուշաբթիից շաբաթ. 9։00- 18։00

Աշխատավարձը՝ սկսած 150 000 դրամ։

Աշխատավայրը՝ ք․Երևան, Արտաշեսյան 102:

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում