Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արևային տեխնոլոգիաների վաճառքի մասնագետ

AREX Co

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 06.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին

Նկարագրություն

Նոր գործընկերների/ հաճախորդների ներգրավում, մշտական լավ գործընկերային հարաբերությունների ձևավորում և պահպանում:

Պարտականություններ

  • Պոտենցիալ գնորդների հասցեներ այցելություն, չափագրությունների իրականացում, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
  • Գործարքների իրականացան համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
  • Գործարքների իրականացման մինչև վերջնական փուլը հետևողականություն և առաջացած խնդիրների լուծման կազմակերպում,
  • Շուկայի ուսումնասիրության տվյալների հիման վրա, Ընկերության պրոդուկտների առաջխաղացման հնարավորությունների բացահայտում/ առաջարկությունների ներկայացում, դրա ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների պլանավորում և իրականացում,
  • Գործընկերների հետ ֆինանսկան պայմանավորվածությունների ձեռքբերում ըստ Ընկերությունում հաստատված քաղաքականության, ըստ դրա ֆինանսական հարցերի կարգավորում,
  • Վաճառքի ծավալների ավելացում, վաճառքի ցուցանիշների մասով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։

Պահանջներ

  • Վաճառքի հմտություններ,
  • Ազատ և գրագետ բանավոր խոսք,
  • Մեքենայի առկայությունը պարտադիր է:

Կարող են դիմել նաև

  • Վերջին կուրսի ուսանողները,
  • Մարզերի բնակիչները` ովքեր ցանկանում են իրենց տարածքում աշխատել և զարգացնել ոլորտը:

Հավելյալ նշումներ

Տեխնիկական գիտելիքների ուսուցումը իրականացվում է մեր պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից, ուստի եթե հետաքրքրված եք և պատրաստ եք սովորել, սկսել կարիերան մեզ մոտ` սիրով կսպասենք Ձեր CV-ներին:

Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 777:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում