Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անշարժ գույքի վաճառքի/վարձակալության մասնագետ

"Հասցե" անշարժ գույքի ընկերություն

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ` 20.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 300,000-4,000,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Hasce.am անշարժ գույքի ընկերությունը փնտրում է ակտիվ և նպատակասլաց անշարժ գույքի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։ Մեր ապագա աշխատակիցը պետք է ունենա հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և հաճախորդներին բարձր սպասարկում ցուցաբերելու ունակություն։

Պարտականություններ

  • Սառը զանգերի իրականացում
  • Հետևել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, գներին և մրցակցությանը։
  • Ծառայությունների ներկայացում հաճախորդներին
  • Բացահայտել և ներգրավել պոտենցիալ հաճախորդներին
  • Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրում
  • Բանակցությունների վարում
  • Տվյալների բազայի հավաքագրում
  • Հաճախորդների հետ հարաբերությունների հաստատում և պահպանում մշտական հաղորդակցության միջոցով:
  • Պարբերաբար կատարել այցելություններ անշարժ գույքեր՝ ապահովելով պատշաճ տեղազննություն և բարձրորակ լուսանկարահանում:
  • Իրականացնել գրագետ և հմուտ ցուցադրություններ
  • Նպաստել գործարքի հաջող իրականացմանը

Պահանջներ

  • Աշխատասիրություն, նպատակասալացություն, բարձր պատասխանատվության զգացում
  • Բանակցելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Համակարգչային գրագիտություն
  • Արագ կողմնորոշվելու և սովորելու ունակություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝

երկուշաբթիից ուրբաթ - 10։00-19։00

Շաբաթ - 10։00 - 16։00

Վարձատրություն՝ Մրցակցային աշխատավարձ՝ միջնորդավճարների բարձր տոկոսով: Աշխատավարձը ֆիքսված չէ։

Փորձաշրջան՝ (չվճարվող) 7-10 օր։

Աշխատանքը հարմար չէ ուսանողներին և մեկ այլ աշխատանք ունեցող անձանց, խնդրում ենք նշված անձանց աշխատանքի համար չդիմել:

Աշխատանքին դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում