Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ վաճառքի բաժնի օպերատոր

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Մեհրաբյան և որդիներ" ՍՊԸ-ն փնտրում փորձառու օպերատոր՝ Կորպորատիվ վաճառքի բաժնում աշխատելու համար:

Պարտականություններ

  • հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի (CRM) վարում,
  • կառուցել և պահպանել հաճախորդների հետ արդյունավետ հարաբերություններ՝ վեր հանելով նրանց կարիքները,
  • հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա,
  • կատարել հաճախորդների պատվերների հավաքագրում և վաճառք
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում և հաշվետվությունների պատրաստում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
  • 1C-ի գերազանց իմացություն (ցանկալի է 8.3 տարբերակը),
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես MS Excel)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցման բարձր հմտություններ:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում