Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ

33 բաժանորդ
Մեր մասին
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի քաղաքներում և գյուղերում։ 1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5700000 ծառեր և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր: «Էյ Թի Փի»-ն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներգրավելով միջոցներ անտառների վերականգնումը ֆինանսավորելու համար: Մեր կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով: «Էյ Թի Փի»-ն ունի ավելի քան 80 աշխատակից Հայաստանում: Երևանյան մասնաճյուղն ապահովված է չորս ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված երկու կենտրոններով: Երևանյան մասնաճյուղը համագործակցում է համայնքային բնակչության հետ` միկրո-ձեռնարկությունների (տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է հանրային օգտագործման կանաչ գոտիներ, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողեր: Նոր անտառներ տնկելու նպատակով հիմնադրամը ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծում հարյուրավոր մարդկանց համար։

Աշխատանք Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար