Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

ԴԻԼՎԱՐ ՍՊԸ
Մեր նորաբաց, նրբաճաշակ դիզայներական լուծումներով հարուստ հյուրատանը լիարժեք հանգիստ կարող են վայելել ամենախստապահանջ այցելուները՝ ինչպես ընտանիքի, այնպես էլ ընկերների հետ։
Առանձնատունն ունի 5 սենյակ՝ միաժամանակ 15 հյուրի համար։ Տունն ունի մեծ ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ և 5 լոգասենյակ։
Հյուրատունն ունի լիովին պարսպապատ գեղեցիկ բակ իր բացօթյա տաղավարով և սնունդ պատրաստելու հարմարություններով։ Իսկ առանձնատան հարմարավետ պատշգամբներից բացվում է գեղեցիկ բնության տեսարան։
Հյուրատունը գտնվում է առողջարանային Դիլիջան քաղաքում։ Գեղատեսիլ Դիլիջանը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան մասում՝ Աղստև գետի հովտում, ծովի մակարդակից 1100-1510 մ բարձրության վրա՝ շրջապատված Փոքր Կովկասի լեռներով։ Դիլիջանն իր բնակլիմայական պայմաններով եզակի բնակավայրերից է։ Հանգստացողների վրա լրացուցիչ դրական ազդեցություն ունի քաղաքի հանգիստ լանդշաֆտը:
Մենք գիտենք, թե ինչպես կազմակերպել ձեր հանգիստը, որպեսզի կարողանաք վայելել փոքրիկ ընդմիջում այս աղմկոտ կյանքում, լիովին ազատվեք հոգնածությունից, վայելեք բնության պարգևները և վերաիմաստավորեք կյանքի յուրաքանչյուր արժեք։
Աշխատանք ԴԻԼՎԱՐ ՍՊԸ-ում
Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր