Get our free app. It won't take up space on your device

ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ

Reebok Sport Club

Industry: Sales, Business Development
Deadline: 2/3/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Reebok սպորտային ակումբը վաճառքի թիմի ընդլայնման նպատակով փնտրում է փորձառու և բանիմաց վաճառքի մենեջերի։

Պարտականությունները՝

  • Կազմել և իրականացնել նոր հաճախորդների ներգրավման պլանը,
  • Կապ հաստատել հաճախորդների հետ և վարել հեռախոսային հարցազրույցներ,
  • Նպաստել հաճախորդների ներգրավմանը փաթեթների ձեռքբերման հարցում,
  • Աշխատել Ակումբի ծառայություններով հետաքրքրված այցելուների հետ, հասկանալ նրանց անհատական կարիքները, ցանկություններն ու նպատակները, այդ ամենի հիման վրա ներկայացնել Ակումբի կողմից տրվող ամենաարդյունավետ առաջարկներն ու փաթեթները,
  • Լիարժեք և պարբերաբար կերպով լրացնել Ակումբի այցելուների և Ակումբի անդամների հետ ունեցած գործարար փոխհարաբերություններին վերաբերող ողջ տեղեկատվությունը (CRM բազաները)՝ ապահովելով վաճառքի և մարքեթինգի անալիտիկ բաժինների աշխատանքի մեթոդական բազաները,
  • Իրականացնել խորհրդատվություն հաճախորդի պահանջմունքից ելնելով,
  • Համագործակցել առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կորպորատիվ առաջարկների նպատակով,
  • Նպաստել Reebok սպորտային ակումբի փաթեթների վաճառքի խթանմանը,
  • Եռամսյա ժամկետում նպաստել վաճառքների 20% ավելացմանը։

Պահանջները՝

  • բարձրագույն կրթություն տնտեսգիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • 1C ծրագրի իմացություն, հաճախորդների տվյալների բազայի հետ աշխատելու կարողություն,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման կարողություն,
  • հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություն։

Միացիր մեր վաճառքի թիմին և մենք կտանք քեզ բազում հնարավորություններ քո կարիերայում նվաճումների հասնելու համար։

Spread the word! Share this job on social media