Get our free app. It won't take up space on your device

Շուկայի Զարգացման Պատասխանատու

"BNAKAN A" LLC

Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline: 6/18/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

«Բնականա» Ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատու Երևան քաղաքում։

Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:

Պարտականություններ

  • Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
  • Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
  • Ապահովել շուկայում Ընկերության բոլոր բրենդերի ճիշտ, որակով և մաքսիմալ շատ ցուցադրություն՝ Ընկերության ստանդարտներին համապատասխան:
  • Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ և հարաբերություններ:
  • Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և մշտապես ավելացնել այն:
  • Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
  • Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Ազնվություն և պարտաճանաչություն,
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:

Աշխատանքի գրաֆիկը՝ վեցօրյա, 09։00-18։00

Վառելիքի գումարը տրամադրում է ընկերությունը:

Աշխատավարձը կազմված է երկու բաղկացուցիչ մասերից` հաստիքային և գործարքային:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին

Spread the word! Share this job on social media