Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար
ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Industry:
Human Resources
Deadline:
10/24/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիում Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավարի։
Պարտականություններ
- Իրագործում է Ընկերությունում նշանակվող անձանց անձնական գործերի նախապատրաստման, վարման և պահպանման աշխատանքներ
- Կազմում է անձնական տվյալների մշակման համակարգ, իրականացնում դրանց ճշգրիտ պահպանումը և օգտագործումը
- Կատարում է աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի, իրավական ակտերի, անաշխատունակության թերթիկների, արձակուրդների, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումներ
- Ապահովում է աշխատանքի ընդունվելու, այլ աշխատանքի փոխադրվելու, աշխատանքից ազատվելու հետ կապված գործառույթների իրականացումը
- Հաշվառում է աշխատողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը և դրանց գործողության ժամկետները
- Հաշվառում է աշխատողների նկատմամբ կիրառված խրախուսումներ
- Իրականացնում է աշխատողների արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքների ապահովումը
- Կատարում է աշխատատեղերի նկարագրերի մշակում
- Իրագործում է Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման գործընթաց
- Կազմում և վերահսկում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր
- Իրականացնում է աշխատանք ՀԾ կադրեր և աշխատավարձ 4.0 ծրագրում
- Կազմում և վերահսկում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր
- Կատարում է աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն
- ՀԾ կադրեր և աշխատավարձ 4.0 ծրագրի իամացությունը պարտադիր
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Գործնական շփման էթիկա,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետներ պահպանելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին հայերեն կամ ռուսերեն տարբերակով: