Get our free app. It won't take up space on your device

Կորպորատիվ վաճառքի մասնագետ

Lalunz LLC

Industry: Sales, Business Development
Deadline: 4/18/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Լալունց» ՍՊԸ-ն շուկայում հայտնի է Lalunz մանկական հագուստի ապրանքանիշով, սակայն ընկերության գործունեության երկրորդ գերակա ուղվածությունն է կորպորատիվ հագուստի արտադրությունը ընկերությունների բրենդինգի տարրերին համապատասխան։ Մեզ վստահում են ոլորտի առաջատար ընկերությունները։

Վաճառքների ծավալի աճով պայմանավորված մենք փնտրում ենք կորպորատիվ վաճառքի մասնագետ՝ մեր երիտասարդ և ջերմ թիմը համալրելու համար ։

Պարտականություններ

  • Կազմել կորպորատիվ առաջարկներ և գնառաջարկներ,
  • Ներգրավել նոր հաճախորդներ՝ կիրառելով վաճառքի ժամանակակից մեթոդները,
  • Պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում,
  • Իրականացնել հետվաճառք և պահպանել մշտական կապ գործընկերների հետ։

Պահանջներ

  • Վաճառքի և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
  • Վաճառքի հմտություններ
  • Բանակցային հմտություններ
  • Գրագետ հաղորդակցման հմտություններ
  • Նորարար և կրեատիվ մտածողություն, արագ կողմնորոշվելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Համակարգչային գիտելիքներ, CRM համակարգով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ, 10։00 - 18։00։

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական նշված էլեկտրոնային հասցեին։
Նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ քննարկելու աշխատանքի բնույթն ու պայմաններն ավելի մանրամասն:

Spread the word! Share this job on social media