Get our free app. It won't take up space on your device
Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 9/10/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է փորձառու կադրային հաշվապահ:

Պարտականություններ

  • Աշխատակիցների անձնական տվյալների էլեկտրոնային վարում 1C տվյալների բազայում
  • Ընդունումների, ազատումների, արձակուրդների, նպաստների, երեխայի խնամքի արձակուրդի և այլ կադրային փոփոխությունների վարույթ այդ թվում 1C համակարգում
  • Աշխատակիցների աշխատանքային ժամերի, գրաֆիկների, հերթափոխերի, բացակաների հաշվարկների իրականացում
  • Աշխատավարձի հաշվարկ՝ ներառելով աշխատաժամանակի, նվազեցումների, պահումների, բոնուսների, այլ հավելումների և հավելավճարների տվյալներ
  • Արձակուրդների, բացակաների, անաշխատունակության թերթիկների հաշվառում, գրանցում համակարգում, արձակուրդային գումարների հաշվարկի իրականացում
  • Անհրաժեշտության դեպքում աշխատակիցներին աշխատավարձի, արձակուրդի և այլ վճարումների հետ կապված պարզաբանումների, տեղեկատվության և բացվածքների տրամադրում
  • Աշխատավարձի փոփոխությունների և պլանավորման աշխատանքների, հաշվարկների իրականացում
  • Աշխատավարձի և այլ վճարումների հաշվետվությունների ձևավորում, վերլուծություն
  • Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի կազմում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ,
  • Առնվազն 4 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ հաշվապահական բնագավառում,
  • Word, Excel և 1C 7.7 տարբերակի գերազանց իմացություն,
  • Հարկային և աշխատանքային, հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն,
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ 5-օրյա, շաբաթ օրը` երկու ամիսը մեկ անգամ :

Spread the word! Share this job on social media