Գնումների մասնագետ
"Mehrabyan And Sons" LLC
Industry:
Procurment, Import, Export
Deadline:
7/7/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գնումների մասնագետի, ով կապահովի և կկազմակերպի Ընկերության պաշտոնական գործընկերներից ներմուծվող ապրանքատեսակների ձեռքբերումը:
Պարտականություններ
- Զարգացնել կապը Պաշտոնական գործընկեր-մատակարարների հետ՝ պահպանելով համագործակցության համակարգված մոտեցում:
- Ապահովել համապատասխան ներմուծման պայմանագրերի կնքումը և վարումը:
- Կազմել, վարել և պլանավորել վճարումների ժամանակացույցը:
- Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ապրանքների փոխադրումը և դրա հետ կապված փաստաթղթաշրջանառությունը:
- Ապահովել ստացվող ապրանքների մաքսազերծման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթավորումը:
- Կատարել 1C ծրագրում հաստիքից բխող աշխատանքներ՝ ապրանքների կոդերի մուտքագրում, համապատասխան հաշվետվությունների կազմում և այլն:
- Իրականացնել հաշվետվությունների վերլուծում, մնացորդների գնահատում՝ ապրանքների պատվերների ծավալի ձևավորման համար:
- Կազմել պատվերը, ստանալով տնօրենի հաստատումը իրականացնել անհրաժեշտ ձևակերպումները պայմանագրային մասին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Հաշվապահական ծրագրերով աշխատանքի փորձ (1C-ի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- MS Office – ի լավ իմացություն, Exel-ի խորացված իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը՝ցանկալի է B1 մակարդակից սկսած,
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:
Առավելություններ
- Գերազանց թիմ
- Մասնագիտական զարգացում
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում
Հ.Գ. Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին: