Բժիշկ–ստոմատոլոգ (թերապևտ–էնդոդոնտ)
My City Dentist
Ընդհանուր նկարագրություն
My City Dentist կլինիկային անհրաժեշտ է իգական սեռի բժիշկ–ստոմատոլոգ՝ թերապևտ–էնդոդոնտ, միայն տոկոսադրույքով աշխատելու համար։
Բժշկին կլինիկայի կողմից տրվում են պացիենտներ,առանձին աշխատասենյակ՝ իր բոլոր հարմարություններով, անձնական բուժքույր, նաև անհրաժեշտ նյութեր ու ռաբերդամ։
Կլինիկան հագեցած է գերժամանակակից ռենտգեն սարքավորուներով ՝ KT, OPG և ռադիովիզիոգրաֆ, միկրոսկոպներ,օգտագործվում են միայն բարձրորակ նյութեր, առկա է գործիքների մեծ քանակություն։
Կլինիկայում ախտահանումը կատարվում է նորագույն եղանակներով,որին հաջորդում է գործիքների փաթեթավորումը և ախտահանումը ժամանակակից ավտոկլավների միջոցով։
Կլինիկան ունի անձնական լաբորատորիա՝ արհեստավարժ տեխնիկների թիմով և կատգամ թվային տեխնոլոգիա։
- Մասնագիտական դիպլոմը պարտադիր է
- Աշխատանքային փորձը պարտադիր է
Աշխատանքային օրերն ու աշխատաժամերը ըստ պայմանավորվածության։
Կլինիկան աշխատում է ամեն օր, բացի կիրակի օրվանից։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև մեր ինստագրամյան և ֆեյսբուկյան էջերով։