Competition for the audit organization
Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ
Նկարագրություն
«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը փնտրում է աուդիտորական կազմակերպություն, որը կիրականացնի Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական գործընթացը:
Պարտականություններ
- Ուսումնասիրել այն բոլոր փաստաթղթերը, որոնք տրամադրվել են աուդիտն իրականացնելու նպատակով,
- Իրականացնել աուդիտ հետևյալ փաստաթղթերի վերաբերյալ. Ֆինանսական հաշվետվություններ, հարկային հաշվարկ-հաշվետվություններ, հաշվարկային փաաստաթղթեր, հաշվապահական փաստաթղթեր, բնօրինակ փաստաթղթեր, հաշվապահական և հարակից այլ գրանցամատյաններ ու այլ փաստաթղթեր, ժողովների/հանդիպումների սղագրություններ, գործադիր և ղեկավար մարմինների կողմից ընդունված ներքի իրավական ակտեր և այլ փաստաթղթեր, կադրային փաստաթղթաշրջանառություն և այլ կարևորագույն ու անհրաժեշտ փաստաթղթեր,
- Անհրաժեշտության դեպքում հանդիպումներ կազմակերպել աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ՝ ստանալու բանավոր և գրավոր համապարփակ տեղեկատվություն,
- Չհանրայնացնել աուդիտի ընթացքում ձեռք բերած որևէ գաղտնի (կոնֆիդենցիալ) տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության հրապարակումը նախօրոք, գրավոր ձևով թույլատրված է Հիմնադրամի իրավասու ղեկավարության կողմից կամ այն պարտադիր է բացառապես ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում,
- Պահպանել Հիմնադրամի կողմից սահմանված ներքին կարգապահական կանոնները։
Միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների աուդիտի իրականացման պարտականությունները.
- Մատուցել միջազգային դրամաշնորհատուների կողմից ֆինանսավորված ծրագրերի աուդիտ,
- Պատրաստել ծախսերի ստուգման հաշվետվություն/եզրակացություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագրի համար։
Պահանջներ
- Աուդիտորական կազմակերպության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,
- Միջազգային ծրագրերի, մասնավորապես ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի կամ հարակից ծառայությունների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- Աուդիտորական կազմակերպությունը պետք է հանդիսանա որևէ միջազգային աուդիտորական ցանցի (խմբի) անդամ,
- Բնապահպանական ոչ առևտրային և գյուղատնտեսական կազմակերպություններում աուդիտի իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հաշվետվութուններ ներկայացնելու և պրեզենտացիաներ կատարելու փորձ,
- Հայերենի և անգլերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն,
- Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office։
Ինչպես դիմել.
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել անգլերենով աշխատակիցների ինքնակենսագրականների պորտֆոլիո և մեկ էջից բաղկացած կից գրություն, ինչպես նաև փորձառությունն ու որակավորումները հիմնավորող փաստաթղթերն ուղարկել նշված էլ. փոստի հասցեով:
Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. հոկտեմբերի 3-ը: Ժամկետանց դիմումները չեն դիտարկվելու: Դիմումների վերաբերյալ հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել Աննա Գևորգյանին ` կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։