Արևային տեխնոլոգիաների վաճառքի մասնագետ
AREX Co
Industry:
Other, Sales, Business Development
Deadline:
5/30/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Not required, Junior, Mid level
Նկարագրություն
Նոր գործընկերների/ հաճախորդների ներգրավում, մշտական լավ գործընկերային հարաբերությունների ձևավորում և պահպանում:
Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված գործընթացներով, ցանկանում են աշխատել մեծ գումարներ, պատրաստ են սովորել և ցանկանում են զարգացնել Հայաստանում արևային տեխնոլոգիաների ոլորտը:
Պարտականություններ
- Պոտենցիալ գնորդների հասցեներ այցելություն, չափագրությունների իրականացում, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
- Գործարքների իրականացան համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
- Գործարքների իրականացման մինչև վերջնական փուլը հետևողականություն և առաջացած խնդիրների լուծման կազմակերպում,
- Շուկայի ուսումնասիրության տվյալների հիման վրա, Ընկերության պրոդուկտների առաջխաղացման հնարավորությունների բացահայտում/ առաջարկությունների ներկայացում, դրա ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների պլանավորում և իրականացում,
- Գործընկերների հետ ֆինանսկան պայմանավորվածությունների ձեռքբերում ըստ Ընկերությունում հաստատված քաղաքականության, ըստ դրա ֆինանսական հարցերի կարգավորում,
- Վաճառքի ծավալների ավելացում, վաճառքի ցուցանիշների մասով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։
Պահանջներ
- Վաճառքի հմտություններ,
- Ազատ և գրագետ բանավոր խոսք,
- Մեքենայի առկայությունը պարտադիր է:
Կարող են դիմել նաև
- Վերջին կուրսի ուսանողները,
- Մարզերի բնակիչները` ովքեր ցանկանում են իրենց տարածքում աշխատել և զարգացնել ոլորտը:
Հավելյալ նշումներ
Տեխնիկական գիտելիքների ուսուցումը իրականացվում է մեր պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից, ուստի եթե հետաքրքրված եք և պատրաստ եք սովորել, սկսել կարիերան մեզ մոտ` սիրով կսպասենք Ձեր CV-ներին:
Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 777: