Get our free app. It won't take up space on your device

Զանգերի կենտրոնի ղեկավար

Eldorado Armenia

Industry: Project, Product Management
Deadline: 4/10/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, նորարար և փորձառու Զանգերի կենտրոնի ղեկավարի։

Պարտականություններ

  • Մշակել Զանգերի կենտրոնի միջոցով օնլայն վաճառքների պլանը և դրա բաշխումը աշխատողների միջև։
  • Համակարգել թիմի աշխատանքները։
  • Հավաքագրել և վերլուծել զանգերի կենտրոնի զանգերի վիճակագրությունը և կազմել հաշվետվություններ։
  • Կազմակերպել ուսուցման ծրագիր նոր աշխատակիցների և վերապատրաստման ծրագիր հին աշխատակիցների համար։
  • Շաբաթական կտրվածքով կատարել աշխատակիցների գնահատում, համաձայն սահմանված chek-list-երի։
  • Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ առկա խնդիրների/հաճախորդների բողոքների, դրանց հետ կապված ռիսկերի և հնարավոր լուծումների մասով։
  • Արդյունավետ համագործակցել Ընկերությունում գործող ստորաբաժանումների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Ղեկավարման հմտություններ և փորձ
  • Փաստաթղթերի հետ համակարգված աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Վերլուծական հմտություններ և հաշվետվություններ կազմելու կարողություն
  • MS Office-ի գերազանց իմացություն
  • Bitrix ծրագրով աշխատելու փորձը և 1C ծրագրին տիրապետելը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ Դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր) Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Spread the word! Share this job on social media