Վաճառքի Մենեջեր (HoReCa)
MEYRON WINE
Industry:
Sales, Business Development
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
MEYRON WINE պրեմիում դասի հայկական գինիներ արտադրող ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատուի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, մշտական հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության, վաճառքի պլանավորման և վերլուծության համար:
https://www.facebook.com/meyronwine
https://www.instagram.com/meyronwine
Աշխատավարձի չափը
Մոտ 500000 ՀՀ դրամ և հաշվառվում է անհատական հետևյալ կերպ`
250 000 ֆիքսված + 50 000 փոխհատուցում + 3% վաճառքներից
Պարտականություններ
- Ընդլայնել ընկերության ապրանքատեսականու ներկայությունը շուկայում
- Իրականացնել հաճախորդների ներգրավում և ակտիվ վաճառք
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
- Իրականացնել MEYRON WINE գինիների առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
- Հաճախորդներին տրամադրել ապրանքի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն
- Վաճառքի վայրերից պատվերների ընդունում
- Վերահսկել անհրաժեշտ տեսականու առկայությունը և ապահովել ապրանքի առավել ճիշտ դասավորվածությունը վաճառակետերում
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացումը
- Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում կազմակերպվող միջոցառումների և ակցիաների մասին
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն
- Մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում
Պահանջներ
- Անձնական մեքենայի կամ այլ փոխադրամիջոցի առկայություն
- Բարձրագույն կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ (նվազագույնը 1 տարի)
- Հաղորդակցման հմտություններ, բանակցություններ վարելու կարողություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: