Get our free app. It won't take up space on your device
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 4/3/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly starting from 500,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Մեր մեծ թիմին միանալու համար Artyom's Jewelry-ն փնտրում է փորձառու ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ, որը կապահովի վաճառքի աճ՝ պահպանելով հաճախորդների սպասարկման և գործառնական արդյունավետության ամենաբարձր չափանիշները: Փորձառու մասնագետի համար այս պաշտոնը իդեալական է, ով կարող է դրսևորել իր մասնագիտական մտքի թռիչքն ու խորը պատկերացումը ոսկերչության բնագավառում։

Artyom's Jewelry-ին ունի բարձրորակ զարդեր մատուցելու հարուստ պատմություն, որոնք մատնանշում են կյանքի յուրահատուկ պահերը: Մեր թիմին միանալը նշանակում է դառնալ գերազանցության և վարպետության վրա կառուցված ժառանգության մաս:

Եթե դուք պատրաստ եք ձեր կարիերան բարձր մակարդակի հասցնել՝ ոսկերչական զարդերի վաճառքի մենեջմենթի բնագավառում, ապա մենք հրավիրում ենք ձեզ միանալ Artyom's Jewelry-ին:

Պարտականություններ

  • Կառավարել դրամարկղի գործառնությունները և ապահովել գործարքների պատշաճ ընդունումն ու վերահսկողությունը,
  • Սահմանել շուկայական միտումներին համապատասխան գներ և զեղչեր։
  • Իրականացնել հետազոտություններ հայաստանյան և միջազգային շուկաներում, ներառյալ գների վերահսկողությունը և համեմատական ​​վերլուծությունը,
  • Չափանիշներին համապատասխան սահմանել հսկողություն աշխատակիցների արտաքին տեսքի և վարքագիծի վրա ։
  • Ունենալ պատկերացում սեզոնային տեսականու նկատմամբ և առաջարկել նոր տեսականի՝ հաճախորդների պահանջները բավարարելու համար,
  • Հաճախորդների հետ հաղորդակցությունը պահել բարձր մակարդակի վրա, ներառյալ հեռախոսային շփումները,
  • Հետևողական լինել խանութի մաքրությանը և կարգապահությանը,
  • Մշտապես վերահսկել և ապահովել խանութի մաքրությունը, կարգուկանոնը և ընդհանուր սպասարկումը,
  • Հետևողական լինել առկա զարդերի որակի, արտադրանքի ներկայացման գերազանցության չափանիշներին,
  • Մշակել և իրականացնել ռազմավարություններ՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով,
  • Ստեղծել և իրականացնել վաճառքի նախագծեր, որոնք ուղղված են եկամուտների ավելացմանը և շուկայի հասանելիության ընդլայնմանը` կենտրոնանալով ԱՄՆ շուկայի վրա,
  • Համագործակցել դիզայներական և արտադրամասի թիմերի հետ՝ զարդերի նոր ձևավորումներ և տեսակներ ներկայացնելու համար՝ բավարարելով հաճախորդների տարբեր նախասիրությունները,
  • Հետևել և կառավարել հաճախորդների պատվերների ժամկետները, հետագա ուշացումները կանխելու համար
  • Տեղեկացված լինել ոլորտի միտումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին:

Պահանջներ

  • Հաղորդակցման հմտություններ,
  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթություն,
  • Գրագետ հայերեն խոսք, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
  • Առնվազն 3 տարվա փորձ մանրածախ առևտրի և ոսկերչության կառավարման ոլորտում
  • Սթրեսակայունություն,
  • Ժամանակի կառավարում

Հավելյալ նշումներ

Այն անձիք, որոնք չեն համապատասխանում վերը թվարկված պահանջներին, խնդրում ենք չուղարկել CV:

Աշխատանքային օրերը ՝ երկուշաբթիից-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 10։00-19։00

Spread the word! Share this job on social media