Պահեստապետ (պատրաստի ապրանքի պահեստում)
Effect Group CJSC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պահեստապետ, ով պատասխանատու կլինի պատրաստի ապրանքների անվտանգ և արդյունավետ ստացման, համակարգման, պահպանման և առաքման կազմակերպման համար՝ բիզնես գործառնությունների և հաճախորդների պահանջարկը ապահովելու համար:
Աշխատանքը ծավալուն է, իրենից ենթադրում է սեզոնին ծանրաբեռնված գրաֆիկ:
Պարտականություններ
- Կազմակերպել պահեստի աշխատանքները:
- Հաշվառել պահեստ մուտքագրվող և ելքագրվող հումքերը և/կամ պատրաստի արտադրանքը/ապրանքները:
- Կազմել և ներկայացնել պահեստի շարժի և հաշվարկների վերաբերյալ հաշվետվություններ:
- Կազմակերպել մեքենաների բարձման և բեռնաթափման աշխատանքները:
- Մշտական կապ պահպանել առաքող վարորդների հետ:
- Համակարգել պահեստի աշխատակիցների աշխատանքները (մոտ 55 աշխատակից):
- Իրականացնել պահեստի մնացորդի գույքագրում:
- Ըստ անհրաժեշտության համագործակցել այլ բաժինների հետ աշխատանքի ճիշտ կազմակերպման համար:
- Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 3 տարվա նմանատիպ աշխատանքի փորձ
- Հաշվարկներ կատարելու, մնացորդային թվեր հաշվարկելու և վարելու ունակություն
- Շփման և բանակցություններ վարելու հմտություն
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություն
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հասցե: Շիրակ 2/5 (Չարբախի մետրոյին կից)
Ոլորտ: Արտադրություն
Գրաֆիկ: Աշխատանքը վեցօրյա է, երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30, շաբաթ՝ 9:00-15:00: Աշխատանքի բնույթը ենթադրում է հավելյալ ժամանակով աշխատանք կախված ծանրաբեռնված սեզոնից:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրական ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով " Պահեստապետ": Ինքնակենսագրական կարող եք ներկայացնել նաև Էֆֆեկտ Գրուպի գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5: