Get our free app. It won't take up space on your device
Industry: Human Resources
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում HR մասնագետի, ով ներգրավված է լինելու նոր տաղանդների որոնման և ընտրման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման բազմաբնույթ հետաքրքիր նախագծերի կազմակերպման և իրականացման աշխատանքներում:

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը,
  • Ուսումնասիրել նոր առաջացող հաստիքների անհրաժեշտությունը, կազմել առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիր,
  • Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում,
  • Կատարել ինքնակենսագրականների նախնական ընտրություն, կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ,
  • Ճշգրիտ լրացնել դիմորդների բազան, պարբերաբար թարմացնել այն և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեկնածուներ համապատասխան բազաներից,
  • Կազմակերպել և համակարգել Ընկերության ներսում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներ, հանդես գալ նոր, հետաքրքիր առաջարկներով,
  • Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ,
  • Մասնակցել գործատուի բրենդի ձևավորմանը ու դարձնել այն հասանելի հանրային շրջանակներում,
  • Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացությունը ցանկալի է,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն,
  • Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ,
  • Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ։

Հավելյալ նշումներ

09։00-18։00, 5օրյա աշխատանքային շաբաթ։

Spread the word! Share this job on social media